Ինչպես նկատում եք, վերջին ժամանակներս առանձնահատուկ ձևով ակտիվացել են իրենց ակտիվիստ կամ իրավապաշտպան ներկայացնող այն անձինք, որոնք բացահայտ ձևով այլասերվածության քարոզ են անում՝ նպատակ հետապնդելով, որ այդ թեմաները տարածվեն լրատվականներով, դառնան հանրային քննարկման առարկա:

Հետաքրքական է, որ այլասերվածության քարոզի դոզայի աճը տեղի է ունենում իշխանությունների բացահայտ աջակցության պայմաններում, որի մասին է վկայում նաև սոցապ նախարար Զարուհի Բաթոյանի և նրա նմանների արձագանքը ստեղծված իրավիճակին:

Տեղի ունեցող գործընթացները պատահական համարել չի կարելի, քանի որ այլասերվածության քարոզի սերմերը ներդրվում են դրսից, որի խորքային նպատակը պարզ է՝ բարոյալքել մարդկանց և կազմալուծել հայկական ընտանեկան արժեքները, իսկ դա իր հերթին բերելու է հասարակության դեգրադացման: Սորոսը և նրա հետևում կանգնած լիբերալ գլոբալիստները հո գումարներ չէի՞ն տա, որ Հայաստանում խրախուսվեն ամուսնությունները և բազմազավակությունը, որոնք կբերեն պետության հզորացմանն ու ամրապնդմանը:

Հիմա հարցն այն է, թե իշխանությունները մի կողմից հայտարարում են, որ հզորացնելու են մեր երկիրը, իսկ մյուս ձեռքով մի քանի կոպեկի համար օտարներին են ծախում ավանդական արժեքները: Եթե իշխանության ղեկին կանգնածները խելքի չգան, ապա ժողովուրդը նրանց քթից է բերելու դրսից ստացած այն «30 արծաթը», որով նրանք զոհասեղանին են դնում մեր սերունդների ապագան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել