Պարզվում է, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար լուրջ հիմքեր կան, և գործը շուտով ընթացք կստանա՝ դառնալով հանրային քննարկման առարկա։ Ինձ հետաքրքրում է մի նրբություն, որը երևի շատերն ուշադրության չեն արժանացրել։ Դավիթ Սանասարյանը շահագրգռված է, որ գործն ամբողջությամբ տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)։

Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա Սանասարյանի ցանկության մեջ, սակայն եթե մի քիչ ուշադիր դիտարկենք իրավիճակը, ապա կհասկանանք, որ Սանասարյան Դավիթը, ի դեմս ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանի, ունի խոշոր համախոհ, քանի որ նա ևս սորոսական գվարդիայի ներկայացուցիչ է, և պատահական չէ, որ ՀՔԾ պետի հարազատ եղբայրը՝ Դավիթ Խաչատրյանը, «Սորոսի հիմնադրամի»՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

Այսպիսով՝ Դավիթ Սանասարյանը սորոսական խողովակներով փրկություն է փնտրում, սակայն, ի հեճուկս նրա, դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտարարել է, որ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործը կշարունակի քննել Ազգային անվտանգության ծառայությունը, այնպես որ, Սանասարյան Դավիթին սորոսականների հետ ունեցած կապերը չեն կարող փրկօղակ հանդիսանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել