
Հանգուցյալ Հովհաննես Պողոս 2-րդ պապը շուտով կարող է Վատիկանի կողմից դասվել սրբերի շարքին: Baltinfo.ru-ի փոխանցմամբ, աստվածաբանների հանձնաժողովը հայտնաբերել է ևս մեկ հրաշագործություն, որն իրականացվել է հանգուցյալ պապի կողմից: Կաթոլիկ ավանդույթի համաձայն սրբերի շարքին դասվելու համար պետք է իրականացնել 4 հրաշագործություն: Սրբերի շարքին դասելու արարողությունը կարող է տեղի ունենալ աշնանը, երբ նշվելու է Հովհաննես Պողոս պապի գահ բարձրանալու 35-ամյակը: Հովհաննես Պողոս 2-րդը կաթոլիկ եկեղեցին գլխավորել է 1978-2005թթ.-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2013/06/20/vatikan-papa-sent/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել