Անիծվածների կղզին

Shutter Island

 

Դերերում՝ Լեոնարդո դի Կապրիո, Մարկ Ռուֆֆալո, Բեն Կինգսլի, Միշել Ուիլյամս

Տարեթիվ - 2009

Երկիր - ԱՄՆ

Կարգախոս - «Որոշ վայրեր երբեք բաց չեն թողնում քեզ»

Ռեժիսոր – Մարտին Սկորսեզե

Սցենարիստ – Լաետա Կալոգրիդիս, Դեննիս Լիհեյն

Ժանր – թրիլլեր, դետեկտիվ

Բյուջե - $80.000.000

MPAA ռեյթինգ – 17+

Տևողություն – 132 րոպե

 

Ամերիկյան երկու դատական կատարածու ուղևորվում են Մասաչուսեթս նահանգի կզղիներից մեկը, որպեսզի հետախուզեն խելագար հանցագործների համար նախատեսված հոգեբուժական կլինիկայից անհետացած կնոջ գործը: Հետաքննության ժամանակ նրանք ստիպված կլինեն բախվել ստերի շարանի, հանկարծակի փոթորկի և կլինիկայի հիվանդների մահացու ապստամբության հետ:

 

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին…

  • Ֆիլմը նկարահանվել է Դեննիս Լիհեյնի «Փակ կզղի» (Shutter Island, 2003) վեպի հիման վրա:
  • Ֆիլմում Թեդդին օգտագործում է Parker Jotter գնդիկավոր գրիչ, որը վաճառքի է հանվել 1954 թվականին (այդ նույն թվին էլ տեղի են ունենում ֆիլմի իրադարձությունները): Այս գրիչը շատ մեծ պահանջարկ էր վայելում (վաճառքի առաջին տարվա ընթացքում վաճառվել է ավելի քան 3.5 միլիոն օրինակ):
  • Որպես հիմք վերցվել է Մեն նահանգի Փեդդոքս կղզին, իսկ մեծ լեռներն ավելացվել են հետարտադրության փուլում:
  • Ֆիլմի օրիգինալ անվանումը կարող է թարգմանվել նաև որպես «Թակարդ-կղզի»:
  • Ռեժիսորի պաշտոնի համար նախատեսվում էր նշանակել Դեվիդ Ֆինչերին:
  • Գերմանացի բանտարկյալների գնդակահարությունն ամերիկյան զինվորների կողմից իսկապես տեղի է ունեցել 1945 թվականի ապրիլի 29-ին:
  • «С» կոմպլեքսում լսվում է, թե ինչպես է հիվանդներից մեկը շշնջում. «Կանգնեցրեք ինձ, քանի դեռ ես ավելի շատ մարդու չեմ սպանել», ինչը, հավանաբար, հղում է սերիական մարդասպան Ուիլյամ Հայրենսի վրա:
  • Պրեմիերային հաջորդած առաջին շաբաթվա ընթացքում ֆիլմը վաստակել է 41 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը Մարտին Սկորսեզեի ֆիլմերի շարքում լավագույն արդյունքն է:
  • Ֆիլմը Դի Կապրիոյի և Սկորսեզեի չորրորդ համատեղ աշխատանքն է: Դրան նախորդել են «Նյու-Յորքի ավազակախմբերը» (2002), «Ավիատոր» (2004) և «Ուրացողները» (2006) ֆիլմերը:
  • Ուշադիր կինոդիտողը կարող է նկատել, որ հերոսների անունները միմյանց անագրամներն են:

 

 

Ֆիլմի սաունդթրեքերը՝

 

 

Կադրեր ֆիլմից՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆիլմն օնլայն կարող եք դիտել այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել