Մի երկու օր առաջ Շուկայի հետևի բակով անցնում էի ու ակնհայտ էր, որ ապակեպատելու են. նոր սյուների քայլը ոչ մի կապ չունի ներքևի կամարաշարի հետ, եթե ունենար էլ, նույն հարթության մեջ աղաբաբյանական կամարներին որևէ քարե վերնահարկ ավելացնելը անհնարին բան է, մանավանդ, որ ինքն արդեն արել էր, բայց հետ ընկած ծավալով, և որն արդեն քանդել են: Բայց, ինչպես ասում են, ինչ ցանում են, էն էլ հնձում են. ուսանողական տարիներից սկսած եթե որևէ հին շենքի վերակառուցման հարց էր առաջանում, մեր դասախոսներից ոմանց ամենահանճարեղ միտքը ապակին էր՝ թեթև... թափանցիկ... օդային... երկնքի անդրադարձով... արտասահմանի պես... և նման այլ պոետիկ զեղումներով համեմված: Ու քանի որ մեզ մոտ ապակեպատումը բոլոր դեպքերում հանգեցնում է «շուշաբանդին», ունենք այն, ինչ պիտի ունենայինք... Շուկային ձեռք տվող ճարտարապետը կամ պիտի Աղաբաբյանի վարպետությանն արժանի մի բան արած լիներ, կամ, առնվազն, պիտի շատ սիրեր նրան... Բայց այս «կամ»-երն, իհարկե, ավելորդ են՝ Շուկային պետք չէր ձեռք տալ...

Կից նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել