50-ամյա հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրն իր դեպրեսիայից դուրս գալու ձեւը գտել է։
Նա սկսել է հանդիպել իրենից 20 տարով փոքր երիտասարդի հետ եւ հրապարակայնորեն ծաղրում է իր նախկին ամուսին Էշթոն Քաթչերին։ 

Այս մասին հայտնում է Yahoo! News-ը։ 

Մուրի նոր ընտրյալն ավստրիալացի Ուիլլ Հանիգանն է, ով զբաղվում է մարգարիտներ հավաքագրելով, արտաքինով էլ շատ նման է «Տարզան» ֆիլմի գլխավոր հերոսին։

«Նա զարմանալի կին է։ Մենք Մուրի հետ ծանոթացել ենք յոգայի պարապունքների ժամանակ եւ շատ ենք մետերմացել»,- լրագրողներին հայտնել է Հանիգանը։ 

Միաժամանակ նշվում է, որ Մուրը հայտարարել է, որ իր նախկին ամուսինը սեքսուալ է, բայց իր համար ոչ լավագույն սիրեկանը, նա անգամ ակնարկել է, որ Քաթչերի տղամարդկային արժանիքի չափսերը լավագույնը չեն խոստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել