
Պարոն Հայրիկյանի կողմից փաստաբան Սիրունյանի հասցեին հնչեցված վիրավորանքները առնվազն տարակուսանք են առաջացնում և որոշակի հարցեր առաջ քաշում.
1. Պարոն Հայրիկյանը պետք է որ լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, «մամայի արևների», «շատ տղա լինեմ»-ների վրա, այլ գործի քննության արդյունքում ներկայացված ՓԱՍՏԱՑԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ դատական փորձագետը իր եզրակացությունում նժել է, որ ՉԻ ՏԵՍԵԼ վնասվածքը: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գնդակը առանց հագուստը վնասելու է «մտել (?)» Հայրիկյանի մարմնի մեջ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գործին կից կան բազմաթիվ լուսանկարներ և ՉԿԱ վերքի լուսանկարը: Եվ այլն...
2. Եթե որևէ անձի վրա մահափորձ է իրականացվում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա առաջին հերթին պետք է շահագրգռված լինի, որ ազատազրկվի ԻՐԱԿԱՆ կատարողը, ինչում կհամոզվի ներկայացրած փաստերի հիման վրա: Տվյալ դեպքում, երբ ՓԱՍՏԱՑԻ ԱՊԱՑՈՒՅՑները բացակայում են, և «տուժող» կողմը հալած յուղի տեղ է ընդունում ամեն բան՝ ի տարբերություն Սիրունյանի` չփորձելով պահանջել ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ, ակամայից հարց է առաջանում, թե արդյոք Հայրիկյանը շահագրգռվա՞ծ է, որ հայտնաբերվեն և պատժվեն իրական հանցագործները: Գուցե դա նրան պետք չէ՞ ...
3. Եվ վերջում հիշեցնենք պարոն Հայրիկյանին, որ իր արտասահմանյան շրջագայությունը հնարավոր դարձավ նաև Սիրունյան իրավաբանական գրասենյակի վճարած հարկերի շնորհիվ:
Առողջ եղեք, պարոն Հայրիկյան:
Պարույր Հայրիկյանի հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ