Քանի դեռ մեծամասամբ ընդդիմադիր լինելը ընդամենը աշխատանք ա, այլ ոչ թե սկզբունք կամ ներքին համոզմունք, մեր երկրում իշխանափոխություն չի կարա լինի: Աշխատանք ա նրանով, որ ընդդիմադիր են էնքան ժամանակ, քանի դեռ այդ կերպարը իրենց ձեռնտու ա, իսկ երբ սկսում ա ձեռք չտալ, գնում են բացահայտ գործարքների կամ դառնում են «անկախ»: Մի խոսքով` ընդամենը աշխատանքն են փոխում: 
Հակառակ դեպքում` ո՞նց կարա պատահի, որ իշխանությունները կամ «դրսի մութ ուժերը» ոնց ուզենան` տենց էլ կարողանան պառակտել ընդդիմադիր կոչվող դաշտը: Բան չունեմ ասելու` կան նորմալ մարդիկ, անհատներ, բայց էն կարգի ա դաշտը պառակտված, որ շունը տիրոջը չի ճանաչում: Սկի իրանք իրար մեջ չգիտեն` ում վստահեն, ում` չէ, ուր մնաց` ժողովուրդը իմանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել