Քիչ առաջ shamshyan.com-ի թղթակցի հետ է կապվել շուրջ 10 օր փնտրվող 21-ամյա Անուշ Բունիաթյանի դասընկերուհի Շուշան Թադևոսյանը և հայտնել, որ ոստիկանության աշխատակիցների ու մտահոգ քաղաքացիների համատեղ ջանքերով Անուշը գտնվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինչպես ոստիկանությունը՝ հաղորդագրության միջոցով, այնպես էլ աղջկա հարազատներն ու ընկերները Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարության միջոցով հայտնել էին, որ 2013թ. հունիսի 9-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի Անուշ Բունիաթյանը տանից դուրս է եկել և անհայտ կորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել