
Այսօր դիտեցի մի տեսանյութ, որտեղ ոստիկանական զորքերը զորավարժություններ էին անցկացնում: Ցավում եմ այդ փաստի առթիվ, քանզի Հայաստանում զինված խմբավորումներ երբեք չեն եղել, նույնիսկ ամենամեծ ցնցումների ժամանակ, ֆուտբոլային երկրպագուներ, որոնք անկարգություններ են անում նույնպես չեն եղել: Մնում է մի տարբերակ, որ այսօրվա ներկայացումը, որտեղ ինչ-որ սվիստոկներով մարդիկ վազում էին և տուտուզով հրում ոստիկաններին, ուղղված էր ժողովրդին, որը հաճախ դուրս է գալիս փողոց, որ պահի իր գողացված ձայնը և այս երկրում ապրելու իրավունքը: Եվ այդ պարագայում նույնպես այդ զորավարժությունները անիմաստ էին, քանզի նորաոճ հանդերձանքը հագած մահակով ոստիկանը նույնն է, ինչ մարտի մեկին, որի գործընկերը մարտի մեկին զոհվել է, և մարդ չի պատժվել, այն նույն ոստիկանն է, որը բակերով մինչ Պռոշյան փողոց էր փախնում, քանզի գիտեր, որ սա իր «պատերազմը» չէ: Ու քանի դեռ թագավորը մերկ է, իսկ համակարգը` փտած, որքան ուզում ես, ժիգուլիի վրա մերսեդեսի կուզով դիր, մեկ է, նույն զիբիլն է մնալու, իսկ ժողովուրդը ցանկության դեպքում իր վրա ձեռք բարձրացրած ու գողին պաշտպանող ոստիկաններին Հայաստանի բակերով լարելու է:
Հ.Գ. Իսկ ե՞րբ են լինելու օլիգարխների թիկնազորի զորավարժությունները նման իրավիճակների համար: