
Հունիսի 26-ին նախատեսված է Բաքվում անցկացնել Ադրբեջանի զինված ուժերի 95 ամյակին նվիրված զորահանդես, որը շատ հնարավոր է ձախողվի:
Ինչպես տեղեկացնում է «Voskanapat.info»-ն անցյալ տարի Ազադլիգ հրապարակի տակ, որտեղ նախատեսված է անցկացնել զորահանդեսը, շահագործման է հանձնվել ստորգետնյա ավտոտնակ: Սկսած այս տարվա գարնանից այդ տարածքում նկատվում է հողի իջեցում և ճեղքեր, որոնք վկայում է ինժեներական կոպիտ սխալների մասին:
Վերջին օրերի անձրևները մեծացրել և խորացրել են ճեղքերը, որի պատճառով էլ ջուրը ներծծվում է ավտոտնակի տանիքի և հրապարակի մակերույթի արանքում գտնվող հողային շերտի մեջ: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանակն ԶԼՄ-ը, Ազադլիգ հրապարակում տարվում են ճեղքերը ասֆալտի շերտով փակելու հրատապ աշխատանքներ:
Մասնագետները պնդում են, որ նման քողարկողական աշխատանքերը կարող են միայն փակել ճեղքերը, սակայն չեն վերացնի դրա առաջացման պատճառները: Այդ իսկ պատճառով հրապարակով ծանր ռազմական տեխնիկայի փոխադրումը կարող է ճակատագրական հարված հասցնի հրապարակին և նրա տակ տեղակայցված ավտոտնակին: Հրապարակը կարող է փլուզվել, իսկ ռազմական տեխնինկան` գետնին հավասարվել: