Սիրանույշ Պապյան, ցավում եմ, որ Ձեր հոդվածով ոչնչացրիք մի երիտասարդի, ում ճակատագիրն առանց այդ էլ խեղված է, ում տրորել են, նվաստացրել, հոգեկան խանգարման հասցրել, իսկ դուք առավելն արեցիք` ինչ կարող էիք` հրապարակային դարձնելով նրա կադրերը, հոգեկան նոպայի պահին նրան ցուցադրելով: Հիմա արդարացեք, թե իբր ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ-ն է նկարել, իսկ դուք հետքերով գնացել ու ընտանիքի անդամներին եք նաև նկարել: Իսկ չմտածեցի՞ք, թե ինչ ազդեցություն կունենա ձեր վերացուցադրումը, որն արդեն մոտ 4000 դիտում ունի: Երբևէ մտածե՞լ եք, որ լրագրողական էթիկան ոչ թե նորաձև «թրենդ» է, այլ մարդկային ճակատագրի հետ չխաղալու ՕՐԵՆՔ: Հատկապես` հանդիպել եք երիտասարդին, զրուցել ու նրա ձայնի վրա հավաքել նույն «խեղված» կադրերը: Ամոթ, կոլեգա, իրավունք չունեք, առավել ևս այն դեպքում, երբ նրա վերջին պատասխաններից երևում է, որ նորմալ է, գիտակցված է պատասխանում: Ինչո՞ւ եք հրապարակայնացնում հոգեկան խանգարում ունեցող մարդուն: Փորձում եք ազդե՞լ լսարանի վրա: Ո՞րն էր այս տեսանյութի նպատակը:

Գիտեմ, մյուս կողմից ծնողները համաձայնել են, էլ ի՞նչ կա մտածելու, սենսացիան պատրաստ է: Իսկ ծնողները որքանո՞վ են գիտակցել խնդիրը: Ուզում են բարցրաձայնել, բայց դրան այլ տարբերակներ շատ կան: ԵՐԲԵՔ ՊԵՏՔ ՉԷ ԼՌԵԼ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ, բայց ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ԽՈՍԵԼ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱՅՍ ԿԵՐՊ: 

Եվ ի վերջո, կոլեգաներ, ինչո՞վ եք զբաղված: Խուսափեք դեմքեր ցույց տալուց նման դեպքերում, խուսափեք մասնագիտական հանցագործությունից: Ափսոս, պատասխանատվություն չի կրում ոչ ոք այս ոլորտում:

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել