Նոր իմացա, որ ԱԺ-ն ընդունել է օրենք, որով կրկին բարձրացվում են ճանապարհային երթևեկության խախտումների տուգանքների չափսերը: Լավ էլի, հերիք չէ՞, ախր իրոք դանակը ոսկորին եք հասցնում, ու մնում է` սկսեք գլխահարկ ու ծխահարկ գանձել օսմանների պես…
Ու որ ասես` ռացիոնալության ինչ-որ մի կորիզ կա այս որոշման մեջ, էլի խաբած կլինես: Ո՞ւմ համար է բացահայտում հանդիսանում այն փաստը, որ տեսախցիկների կողմից արձանագրվող խախտումների տուգանքներից գոյացած գումարի 70 տոկոսը գնում է պարոն նախագահի պարոն եղբոր` Սաշիկ Սարգսյան եղբոր գրպանը, ում թեթև ձեռքով մի քանի տարվա մեջ տուգանքների չափսերը անգամներով մեծացան:
Ես իհարկե հասկանում եմ, որ հարստություն տենչալու ցանկությունն անսպառ է, բայց դե սա էլ արդեն ոչ մի համբերություն չի թողնում: Հիմա ես կրա՞կն եմ ընկել, որ մի 20 տարվա մեքենա ունենալով պետք է Սաշիկ Սարգսյանի առանց այն էլ լցված գրպանը լցնեմ, մեկ էլ վաշխառուների վերածված ՃՈ տեսուչների: Բավ է, պարոնա՛յք, զսպեք ձեր ախորժակները, իրոք արդեն տեղ չեք թողել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել