Գորիս կատարած այցից կարեւոր տեղեկություններ հավաքեցինք վերոնշյալ ցեղի «քաջագործությունների» վերաբերյալ. նշում եմ դրանիցից մի քանիսը, մնացածը առաջիկայում հերթականությամբ կտեղեկացնեմ...

Եւ այսպես. քրեակատարողականում գտնվող Լիսկայի որդին Գորիսի պետական համալսարանի ուսխորհրդի նախագահն է, ով համալսարանում ունի թանկարժեք սենյակ (ըստ տեղեկությունների՝ հանրապետության մեջ քչերն ունեն այդպիսի ճոխ կահավորված գրասենյակ): Բացի այդ` համալասարանի բոլոր ձեւերի անցուդարձը վերահսկում է հենց այդ սենյակից... Ըստ էության՝ ռեկտորն էլ է ենթակա այս ջահելին:

2-րդ՝ Լիսկայի տղաները Գորիսը սարքել են իրենց սեփական բոստանը. ինչ ուզում` ցանում են, ինչ ուզում` հնձում են, ու չկա մեկը, որ կարողանա դեմներն առնել: Բացի այդ, ամեն գիշեր պարտադիր մեքենաներն արագ վարելով շրջում են Գորիսի ողջ տարածքով ու կենդանիների նման հիշեցնում, որ տարածքի գիշատիչներն իրենք են, ձեռի հետ գոռում, հայհոյում կամ խփում են` ում ուզեն...

Հիմա կարող է ինձ հակադարձեք, որ Սերժը, Սաշիկը եւ այլն, համաձայն եմ, բայց հարցը կայանում է նրանում, որ վերոնշյալ անձանց առկայությունը ամենուր է, բայց բոլոր մարզերում ու քաղաքներում չի, որ նման ստրկատիրական մթնոլորտ է ստեղծված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել