Կապ չունի՝ որեւէ մեկը ինչպես է գնահատում այս դեպքը... Ես գիտեմ ոստիկանությունում աշխատող այնպիսի տղաների, որոնք 10 տարի առաջ Ղարաբաղում պարզապես հերոսություն են գործել... Բայց այս հարցը՝ ֆեյսբուքյան գրառման համար մարդ հանել... Սա սարսափ է... Ողջ աշխարհում սոցիալական ցանցերը դրական դեր են կատարում՝ դրա համար էլ ստեղծված են... Լավ, ո՞նց եղավ, որ հենց Հայաստանում այսպիսի բացասական՝ մարդկանց աշխատանքից ազատելու հետ է առնչվում... Տեսականորեն է ցավալի՝ «Շանթի» հետ բոլոր հարցերը լուծել եմ ու այդ լավ կոլեկտիվի հետ ոչ մի հարց չունեմ... Բայց հայաստանյան այս երեւույթն է անհանգստացնում... Թե՞ ձեզ չի անհանգստացնում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել