
Ինչ խոսք, հայտնի լիները բարդ «աշխատանք» է, ստիպված ես միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել, միշտ զգոն և ուշադիր պահվածքիդ և խոսքերիդ մեջ, բայց ավելի բարդ «աշխատանք» է հայտնի մարդու կողակից լինելը, որովհետև եթե ամուսինդ կամ կինդ ունի երկրպագուների մեծ բանակ, իսկ դու խանդոտ ես, ապա վեճերն անսպառ են:
ArmStar.am-ի այս նյութի հերոսները հայտնի մարդկանց անհայտ կողակիցներն են:
2010 թվականին դերասանուհի, մանեքենուհի Սոֆյա Պողոսյանը լքեց ցանկալի հարսնացուների ցուցակը: Սոյիայի ամուսինը` Նարեկ Գևորգյանը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Դերասանուհին իր ամուսնու հետ ծանոթացել է մտերիմ ընկերուհու միջոցով` դեռ համալսարանում ուսանելու տարիներին, և միայն չորս տարի մտերմությունից հետո զույգը որոշել է ամուսնանալ:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ երգչուհի, իսկ այժմ նաև Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսնինը իրենից մի քանի տարի փոքր է, բայց կա մի լավ խոսք` սերը տարիք չի հարցում, և հենց այս արտահայտությամբ է առաջնորդվել երգչուհին: Նրա ամուսինը` Արման Հարությունյանը, նախկինում աշխատել է ներքին գործերի նախարարությունում, իսկ այժմ նա բոլորովին այլ ոլորտում է:
2012 թվականի հոկտեմբերի 18-ին կայացավ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանեկան արարողությունը: Նրա ընտրյալը` Տարոն Թովմասյանը, ևս ծանրամարտիկ է:
Դերասանուհի Արփինե Իսրայելյանին բոլորը կհիշեն հանրահայտ «Աննա» հեռուստասերիալից: Արփինեն և իր ամուսին Ներսես Սեդրակյանը ծանոթացել են նույն այդ սերիալի նկարահանումների ժամանակ: Ներսեսը սերիալի բեմադրող-նկարիչն էր:
Շարունակությունը՝ այստեղ