Ըստ տարբեր ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվության` Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս շաբաթ պետք է պայմանագիր կնքի «Լիվերպուլի» հետ: Ֆուտբոլիստը հունիսի 20-ի առավոտյան` Երևանի ժամանակով ժամը 08:10-ին, Երևան-Մոսկվա-Լոնդոն չվերթով մեկնելու է Մեծ Բրիտանիա: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից: Այս մրցաշրջանում «Շախտյոր»-ի կազմում Մխիթարյանը դարձել է Ուկրաինայի չեմպիոն և գավաթակիր: Նա անցկացրել է 41 հանդիպում և դարձել 29 գնդակի հեղինակ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել