

Կհարցնես ինչու՞: Կասեմ… Դու համբերատար լսի’ր ինձ:
Երբ դու հայտնվեցիր իմ կյանքում, ես միայն այդժամ նկատեցի, որ երկնքում արև կա, որ շողում է ու նաև ինձ համար: Այդժամ միայն ես հասկացա, որ ապրելու համար պետք էր պարզապես հանդիպել քեզ…Գուցե խոսքերս չափազանցրած քեզ թվան, բայց իրականությունից չեմ վախենում!!!
Ես երջանիկ եմ լոկ այնքանով, որքանով քո ներկայությունը զգում եմ, քո հայացքն ինձ հետ է… Դու կաս, ու դա բավական է, դու կաս, ու կամ ես…
Հ.Գ. Երբ գրում էի այս տողերը, հնչեց հեռախոսիս զանգը` դու էիր… Ու այդպես էլ անավարտ մնաց…
Հիմա, երբ բացել եմ տետրս ու կարդում եմ, հասկանում եմ, որ շարունակելն անիմաստ է… անիմաստ…
Նյութի աղբյուր՝ http://sonaadilkhanyan.blogspot.com/2013/06/blog-post_9152.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել