
Ուկրաինական «Femen» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է «Օգնեցե՛ք մեզ հասնելու Էրդողանին» դիմումը, որտեղ ֆեմենիստները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրում են բռնապետություն հաստատելու մեջ: Հաղորդում է Ermenihaber.am-ը:
«Մենք պատրաստ ենք մերկ կրծքերով զորակցել Թուրքիայի ցույցերին: Հիմա մենք ֆինանսական միջոցներ ենք հավաքում`Թուրքիա մեկնելու համար: Ձեր իրավունքները չեն կարող կտրել «Թաքսիմ» հրապարակի ծառերի նման»,- ասված է «Femen»-ի տարածած հաղորդագրությունում: Շարժման ակտիվիստուհիները մարմիններին պատկերել են Թուրքիայի դրոշը` գրելով «Ազատ Թուրքիա»:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/8/131213-menq-patrast-enq-mer-krcqerov-zorakcel-tourqiayi-couycerin-femen--i-oukrainouhi-aktivistner.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել