Բրիտանական «The Guardian» պարբերականը հերթական վերլուծական նյութն է ներկայացնում թատրոնի զարգացման եւ միտումների մասին, որը ներկայացնում եմ թարգմանաբար:

«Լոնդոնի ազգային թատրոնում անցյալ տարի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ վեր էին հանվում տարածաշրջանային թատրոնի մարտահրավերները, Գավին Մաչին Սալիսբարի Փլեյհաուսից ուղղակի առաջարկեց, որ ռիսկը թատրոնում նշանակում է տարբեր բաներ տարբեր վայրերում: Սալիսբարիի հանդիսատեսը կարող է նոր փորձարարական աշխատանքներ գտնել ավելի շատ, քան լոնդոնյան BAC-ի կամ անգամ West Yorkshire Playhouse-ի հանդիսատեսը: 

Ռիսկն այն ամենաճկուն մարտահրավերներից է, որին բախվում են գեղարվեստական ղեկավարները, հատկապես ծախսերը փակելու ժամանակ: Մարիա Միլլերը պարզորոշ հայտարարել է, որ նա տեսնում է արվեստը որպես ապրանք, եւ որ արվեստը պետք է ինքը հոգա իր ծախսերը: Հաջորդ հանդիպմանը, որը տեղի է ունենում հունիսին, պետք է աղքատության հարցն առավել սուր դրվի: Հետագա ծախսերը պետք է որ փորձարկեն որոշ թատրոնների ու կազմակերպությունների գցեն պարտքերի մեջ: Ինչպես Թոմ Մորրիսն ասել է վերջին հարցազրույցներից մեկում՝ «եթե դու ստանում ես քիչ փող, դու ստիպված են առաջ տանել քո ռիսկերն առավել զգույշ, եւ նոր դրաման այդ ռիսկերից մեկն է»: Այս նույն հոդվածում երկու ռեժիսորներ նշում են մանրամասնորեն, թե ինչպես են կառավարական ծախսերը ազդեցություն ունենում նոր դրամայի վրա: Նրանք հարց են առաջ քաշում, թե ինչպե՞ս կարող են ռեժիսորները, թատրոններն ու արվեստի միությունները միասին օգնել պաշտպանելու ռիսկային ու նոր աշխատանքը, նոր տաղանդն առաջ մղել՝ առանց մեծացնելու իրենց ծախսերը»:

Հոդվածագիրն այնուհետ վստահեցնում է, որ ռեգիոնալ թատրոններում արդեն ակնհայտ է զգուշավորության բնազդը: Եւ նա ներկայացնում է մի քանի օրինակներ տեղական թատրոններից, թե ինչպես են նորովի բեմադրվում հին ներկայացումները: Որոշ թատրոններ երկընտրանքի առաջ են կանգնած. ռիսկի՞ գնալ եւ ստեղծել նոր ներկայացումներ, թե՞ ցուցադրել այն, ինչ, ըստ իրենց, ցանկանում է տեսնել հանդիսատեսը: Մյուս կողմից, եթե դու հանդիսատեսին տալիս ես այն, ինչն, ըստ քեզ, նա ցանկանում է տեսնել, դա երկար աշխատել չի կարող: Մի ուրիշ հարց էլ կա, որ անհանգստացնում է հոդվածագրին, իսկ եթե լոնդոնյան եւ գավառական թատրոնների միջեւ անդունդը խորանա՞:

Հանդիսատեսին տալով այն, ինչը, ըստ ներկայացում ստեղծողի, ցանկանում է տեսնել հանդիսատեսը, թատրոնը փակում է իրական երկխոսություն բացելու հնարավորությունը: 

Սրանք հարցեր են, որոնք հուզում են նաեւ հայ թատրոնին. տալ հանդիսատեսին ա՞յն, ինչը, ըստ բեմադրիչի, ցանկանում է տեսնել հանդիսատեսը, թե՞ ռիսկի գնալ` նոր երկխոսություններ, նոր խորքեր ու խորշեր բացելու եւ ներկայացնելու ակնկալիքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել