Վարդանիկը երբ դարձավ Գյումրու քաղաքագլուխ, սկզբում այծ ու նապաստակ էր պահում: Հետո, երբ կերը շատացավ, ընտանի կենդանիների հետ խառը կզաքիս-մսաքիս, ճուռակ-մուռակ սկսեց պահել: ԲՀԿ-ի բդեշխը սկզբում արծիվ էր ցանկանում պահել. երբ տեսավ ՀՀԿ-ականների ակռավանշանները, մտափոխվեց ու առյուծ պահեց: Իշխանությունը Սյունիքի մարզում աղվեսներ բուծեց, իսկ մյուս մարզերում` գեներալներ, օձեր ու կարիճներ: Սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանը հայրենի գյուղում իր չափերից մեծ արջ պահեց, որը հիմա վանդակից փախել, մարդկանց է հոշոտում: 
Այ քրեաօլիգարխներ, դուք քի՞չ էիք, հիմա էլ ձեր գազաներն են մեզ հոշոտում:
Մեր տապանաքարերին գրվում են. «Աստ հանգչի մարմինը...հոգին իշխանությունեն ու նրա գազանեն ջախջախյալ, հոշոտյալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել