Հետախուզման մեջ գտնվող Ա. Սուքիասյանը նամակ է ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և hetq.am-ին:
Նամակով Ա. Սուքիասյանը փորձել է արդարացնել "Օֆշորիստ" Կճոյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մեջբերեմ նամակից մի հատված`
«Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը՝ WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով՝ առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ»:
Այն որ օֆշորային գոտում կազմակերպություններ կան գրացված Ն. Կճոյանի և Տ. Սարգսյանի անուններով դա արդեն փաստ է և մարդիկ տեսնեկով, որ արդարացման այլ տարբերակ չկա, քան այդ ամենը բարդել ինչ-որ մեկի գլխին` իրենց աշխատանքային սկզբունքներին համապատասխան, այս անգամ "կատոկի" տակ գցեցին Ա. Սուքիասյանին: Դե առանց այն էլ կար քրեական հոդված Ա. Սուքիասյանի հանդեպ հարուցված և մեկ հոդված ավել մեկ հոդված պակաս, այնքան էլ մեծ նշանակություն չէր ունենալու վերոնշյալ անձի համար, առավելևս, որ նա այդ քայլով կկարողանա "փրկել" Կճոյանին ու վարչապետին: Առավելևս այս «փրկիչ» քայլից հետո, Սուքիասյանը ինչ-որ խնդիրներ ունենալ չի կարող, եթե անգամ նրան կդատեն, ինչ է եղել որ, բանտում "թագավորի" նման կապրի, դուրս գալուց էլ կարժանանա «օֆշորիստների» հավանությանը և մեծ "դոլարական" պարգևի:
Բայց զավեշտալին այն է, որ էլի "դիշովի" քայլ է այս ամենը, քանզի բոլորս ենք գիտակցում, որ առանց տվյալ անձի ներկայության և սեփական անձնագրի առկայության` գրացումը օֆշորային գոտում ուղակի անհնար է:
Այս քայլով վարչապետը փորձել է հանդարտեցնել առանց այն էլ հրաժարականը հասունացնող իրադարձությունների ընթացքը, սակայն պարզից էլ պարզ է, որ Ա. Սուքիասյանը ուղակի հերթական "ժեռտվան" է, ով կծառայի "օֆշորիստ, երկրաքանդ" վարչապետի խարդախությունների ծածկմանը:

Հ.Գ. Եթե անգամ հրաշքով Ա. Սուքիասյանին հաջողվել է գրանցել վարչապետին օֆշորային գոտում, ուրեմն դա խոսում է միայն վարչապետի թուլության մասին, այսինքն ցանկացածը կարող է նրան մատների վրա խաղացնել, այստեղից էլ հետևություն, որ նման կառավարության ղեկավար մեր երկրին ուղակի պետք չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել