Գերմանական հեղինակավոր http://www.transfermarkt.de/ կայքը գնահատում է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը 22մլն եվրո, իսկ Յուրա Մովսիսյանինը՝ 7,5մլն եվրո: Իմ աչքից չէր կարող վրիպել հետևյալ փաստը. այդ նույն կայքի տվյալներով՝ ամբողջ Ադրբեջանի հավաքականի տրանսֆերային արժեքը՝ ներառյալ պահեստայինների նստարանը, կազմում է 9,475,000 եվրո: Փաստորեն՝ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը միասին 3 անգամ ավելի թանկ արժեն, քան Ադրբեջանի հավաքականը:
Հ.Գ. Բնականաբար, խոսքը ֆուտբոլային արժեքի մասին է: Մենք շատ լավ գիտենք, որ յուրաքանչյուր հայ 100 անգամ ավելին արժե, քան ամբողջ Ադրբեջանը՝ իր հանրահայտ առաջին տիկնոջ հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել