Իշխանությունները հայտնվել են ցուգ-ցվանգի մեջ, քանի որ յուրաքանչյուր քայլ իրենց դեպի ձախողում է տանում։ Դե հասկանալի է, այդպես պետք է լիներ, քանի որ մարդիկ ոչ մի տնտեսական ծրագիր չունեն, առաջնորդվում են ոչ թե փաստարկված և միմյանց հաջորդող քայլերով, այլ էմոցիաներով և հեղափոխական լոզունքներով։

Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ էլ չի կարում ժողովրդին զբաղեցնի, Գյումրի ուղևորվող գնացքի բացումը երկրորդ անգամ է անում, տեսարաններ է սարքում, ջղաձգվում է, մարդկանց է աշխատանքից ազատում, գոռգռում է, չնայած որ իր կառավարությունը, բացի կրճատումներից, ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել այսքան ժամանակ։ Եվ ինչպես սպասվում էր, մի շարք ձեռնարկությունների երկրորդ անգամ բացումը և ներդրումային թոզը, թատերական ներկայացումները չաշխատեցին, ժողովուրդը հո միամիտ չի՞։

Փաշինյանին մնում է միայն մի ելք՝ ձեռքերը քշտել և իրապես գործի լծվել, այլապես ինքը ավելի լավ կանի՝ հաշվի իր պաշտոնավարման օրերը։ Եթե դրական փոփոխություններ տեղի չունենան, ժողովուրդն ինչպես իր ձեռքերի վրա բարձրացրել է նրան, այնպես էլ ցած կնետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել