Վերջերս բոլոր լուրերով տեսնում էին, թե ինչ խոշոր վնասներ էր պատճառել Եվրոպայում տեղի ունեցած ջրհեղեղների շղթան: Էկրաններից մենք տեսնում էինք խորտակված քաղաքներ, տներ ու … մեքենաներ: Իսկ հիմա մեր «աչքալուսանքը». ըստ երևույթին, այդ խորտակված մեքենաների մեծ մասը կվերանորոգվի, կհարդարվի և կհանվի վաճառքի: Սա իհարկե նորմալ է, առավել ևս, որ Եվրոպայում նման մեքենաները վաճառվում են գրոշներով, անգամ ինքնարժեքից ցածր, բայց ինչպես բազմիցս է եղել հետխորհրդային տարածքում և Հայաստանում ևս, նման գրոշներով գնված ու դեֆեկտներով մեքենաները, հասնելով նույն Հայաստան, արդեն վաճառքի են հանվում շուկայական գներով, ու ոչ մի խոսք չի ասվում նրանց «կենսագրության» ջրասույզ հատվածի մասին: Այնպես որ, զգուշացեք, եթե որոշել եք Եվրոպայից վերջերս ներկրված մեքենա գնել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել