Ս.թ. հունիսի 14-ին` ժ. 18:30-ին, Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակում տեղի ունեցավ «Շանս» ավանդային ակցիայի հերթական խաղարկությունը:

Խաղարկության արդյունքում 717 000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդը բաշխվեց այն 6 ավանդատուների միջև, ում անունները վիճակահանության միջոցով դուրս հանվեցին խաղարկության ցանկից:

Մրցանակային ֆոնդը բաշխվեց հետևյալ հարաբերակցությամբ. մեկ ավանդատու ստացավ գլխավոր մրցանակը՝ խաղարկվող շահումային ֆոնդի 75%-ը, այսինքն՝ 538 000 ՀՀ դրամ, իսկ մնացած 5-ը շահեցին մրցանակային ֆոնդի 5-ական տոկոսները՝ այսինքն յուրաքանչյուրը 36 000 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ «Շանս» ժամկետային ավանդն էապես տարբերվում է մյուս ավանդատեսակներից նրանով, որ այն հնարավորություն է տալիս ավանդատուներին ոչ միայն ստանալ տոկոսագումարներ ներդրված ավանդի դիմաց, այլև մասնակցել եռամսյակը մեկ անգամ կրկնվող խաղարկությանը և շահել գումարներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել