Այսօր «Ժամանակ» օրաթերթը նյութ է տպագրել, որտեղ ասված է, որ ՀՀԿ-ԲՀԿ բուռն համագործակցությունը շարունակվում է: Ասվածը մեկնաբանելու և հասարակության աչքերում իրազեկող և օպերատիվ երևալու նպատակով «Ժամանակը» այն բացատրել էր, թե ավագանու վերջին նիստերի ժամանակ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել ՀՀԿ-ի հետ մեկտեղ` փողքաղաքապետերի ընտրության ժամանակ:
Ուղղակի անհասկանալի է այն, որ եթե ԲՀԿ-ն ինչ-որ հարցում համաձայն է ՀՀԿ-ի հետ, դա նշանակում է, որ նա ակտիվորեն համագործակցո՞ւմ է ՀՀԿ-ի հետ: 
Նման եզրահանգումը անտրամաբանական է այնքանով, որ ավագանին ձևավորված է քաղաքի բարեկարգման և զարգացման նպատակներով առաջարկված հարցերի ճիշտ գնահատման և ընթացքի ճիշտ ուղղորդման համար և եթե ինչ-որ քաղաքական ուժ, կլինի դա ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», և այլ կողմ են քվեարկում ՀՀԿ-ի հետ համատեղ, դա չի նշանակում, որ համագործակցում են, դա ուղղակի նշանակում է, որ հարցի հետ կապված, տվյալ պարագայում փողքաղաքապետի ընտրությունները, համաձայն են: Չէ՞ որ ցանկացած քաղաքական կառույց կարող է ունենալ սեփական դիրքորոշումը` ինչ-որ հարցի հետ կապված: Եթե ԲՀԿ-ն կողմ է քվեարկել փողքաղաքապետի ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հետ համատեղ, ուրեմն դա նշանակում է, որ ԲՀԿ-ն, ինչպես և ՀՀԿ-ն հակված են այն մտքին, որ այդ մարդիկ լավ են կատարում իրենց պարտականությունները: Շարունակելով միտքս ավելացնեմ, որ թե՛ փոխքաղաքապետի ընտրությունները, թե՛ ուրիշ քննարկվելիք հարցերը, որոնց լուծման արդյունքում հնարավոր կլնի ավելի լավ Երևան ունենալ, դա չի կարելի «թշնամանքի» հողի վրա սեփական շահերից ելնելով հանդերձ բոյկոտել: Խոսքը ոչ միայն քաղաքական կառույցի, այլև ամբողջ ժողովրդին է վերաբերում: Այնպես որ, սխալ եզրակացություններ անելու փոխարեն, հարգելի ԶԼՄ-ներ, ինչ է թե մարդիկ կարդան ձեր հոդվածը, մի քիչ գործեք ձեր սեփական խղճի շրջանակներում և լավ գործերը վատաբանելու փոխարեն ողջունեք դրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել