Սեռական կյանքում բավարարված կանայք ավելի հաջողակ են: Նման համոզմունք են հայտնել վերջերս հետազոտություն կատարած մասնագետները:

Պարզվել է, որ իրենց կյանքից գոհ կանանց մեծ մասը նրանք են, ովքեր բավարարված են սեքսի քանակով (76 %): Երկրորդ տեղում իրենց սեռական ակտիվությունը մեծացնելու ցանկություն ունեցող կանայք են (70 %): Մասնագիտական գործունեությունից ավելի քիչ հաճույք են ստանում այն կանայք, ովքեր նախընտրում են սեքսով ավելի ուշ զբաղվել: Հարցվածների այդ հատվածը դասվում է նրանց թվին, ովքեր աշխատանքին նայում են միայն որպես եկամտի աղբյուրի:

Հետաքրքիր է, որ ինտիմ մտերմության պահանջ զգում են ոչ միայն ուսանողները, այլև պետական աշխատակիցները, մի քանի տեսակ գործունեություններ համատեղող կանայք և գործարարները:

Սեռական բավարարվածությունն ազդում է ոչ միայն կարիերայում վերելքների ու վայրէջքների վրա, այլև կապ ունի ազատ ժամանակ կանանց ակտիվության հետ: Այսպես, օրինակ, հոբբի չունեցող կանայք գերադասում են հրաժարվել նաև սեռական ակտիվությունից: 

Աղբյուրը՝ 1in.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել