
Lավ նյութ էր… բայց այ վերնագիրը չհավանեցի… Ի՞նչ է նշանակում «Ծառուկյանի եկեղեցում»: Հայեր… Չի կարելի, հարգանք ունեցեք. եկեղեցին Աստծո տունն է, դա Ծառուկյանինը չէ: Դա Սբ. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցին է, որը պարզապես կառուցվել է Ծառուկյան ընտանիքի կողմից… Դա մերն է` բոլոր քրիստոնյաներինս... Իսկ ինչ վերաբերում է առյուծներին, որոնց պատկերները բոլորն են նկատել եկեղեցու պատերին, ապա դրան էլ նորմալ վերաբերվեք… Մեր բոլոր եկեղեցիների պատերին էլ կան նմանատիպ գերբեր, ոչ թե լոգոներ… Մեր բոլոր եկեղեցիներն էլ կառուցվել են մեր թագավորական, իշխանական ընտանիքների, բարերարների կողմից… Որ ուշադիր լինեք, հաստատ բոլոր եկեղեցիների վրա էլ կնկատեք նրանց ընտանեկան գերբը…, ինչո՞ւ նրանց կարելի է, մյուսներին` ոչ…
Հ.Գ. Թեթև ապրեք, հայեր… Ինչ-որ մեկին քննադատելով` դուք նրանից լավը չեք դառնում... և հիշեք` եկեղեցին աղոթելու համար է, ոչ թե քննադատելու!