Պարզվում է՝ սեփական էջում «ստատուս» գրելը երբեմն կարող է դառնալ աշխատանքից հեռացման պատճառ, ինչպես այս շաբաթ տեղի ունեցավ հեռուստալրագրող Արմեն Դուլյանի հետ: Իրար հասցեին անպարկեշտ արտահայտություններ անելու կամ «պորտները» տեղը դնելու համար  Դիանա Գրիգորյանը և թատերագետ Լևոն Մութաֆյանն  ընտրել էին Ֆեյսբուք սոցիալան կայքը:

ArmStar.am-ն իհարկե հետևեց այս իրադարձություններին և հիմա առաջարկում է` մի քիչ զգույշ լինենք արտահայտությունների մեջ, բայց չդադարենք գրել մեր մտքերը, չմոռանանք «լայքերը», «քոմմենթները», դե իսկ check in-ի մասին չեմ խոսում:

Երգչուհի Սոնա Շահգելդյանն այս անգամ որոշել է ցույց տալ, թե ովքեր են նրա իսկական ընկերները. «Իմ իսկական ընկերները» գրել է նա և տեղադրել այս լուսանկարը:

Ծնվել է «Դար 21» հեռուստաալիքի հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի դուտրը` Մարիան, այս առիթով երգչուհի Քրիստինե Պեպելյանը շնորհակալական ուղերձ է գրել. «Նոր կյանք արդեն Մարիայի հետ: Շնորհավորում եմ,  թող մեր աղջիկը շատ առողջ, ուրախ ու բախտավոր լինի: Մարիաաաաաաաա, բարի գալուստ»:

Այս շաբաթ երգչուհի Սիլվա Հակոբյանը հանդես է եկել անկեղծ խոստովանությանբ.

«I know who I am. I am not perfect. I am not the most beautiful woman in the world. But I am one of them :))» (Ես գիտեմթե ով եմ եսԵս կատարյալ չեմԵս աշխարհի ամենագեղեցիկ կինը չեմԲայց  ես նր անցից մեկն եմ:) հեղ.` Բրավո Սիլվա, ինքնագնահատականի բարձրացման լավագույն միջոց:

Մոդել, դերասանուհի, «Կարգին սերիալի» Էմանուելլան՝  նույն ինքը՝  Աննա Բաբայանը, արդեն Իսպանիայում է և վերսկսել է իր դասերը. «Իսպաներենիս դասերը վերսկսեցին, արդեն ավելի բարդ Escuela-ում»

Պարզվում է` երգչուհի Արմինկայի որդին` Ալեքսը, մեկ գիշերվա մեջ սովորել է հայոց այբուբենը. «Երկու ամիս առաջ Ալեքսը խնդրեց իրեն սովորեցնել հայող այբուբենը.... Մի քիչ դժվարացավ, որովհետև անգլերենն ավելի հեշտ էր սովորել, դեռևս երկու տարեկան չդարձած: Երեկ մի գիշերվա մեջ իմ տղան սովորեց և ամբողջ օրն անգիր ասում է հայոց այբուբենը»,-գրում է Արմինկան: 

Երգչուհի Սոֆի Մխեյանն էլ անցավ շիկահերների «շարքերը», նա վերջերս փոխեց իր մազերի գույնը, հուսով ենք` այն «լեգենդները», որ հյուսում են շիկահերների մասին, նրա հետ կապ չի ունենա: Իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բարև ամառ, ես շիկահեր եմ»:

Դերասանուհի Մերի Մակարյանն իրեն փորձում է նոր ոճում, գուցե շուտով դերասանուհին հրաժարվի իր երկար մազերից. «Վատ չի»,- գրել է նա և տեղադրել այս լուսանկարը:

Շարունակությունը` այստեղ  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել