Սկայպի նոր տարբերակում ավելացվել է այսպես կոչված «Վիդեո նամակներ» ֆունկցիա, որի միջոցով հնարավոր է ուղարկել և ստանալ ձայնագրված վիդեոներ: Այս նոր ծառայությունն ամբողջովին անվճար է: Այս ծառայության առավելություններից է նաև այն, որ վիդեո նամակներ կարող եք ուղարկել նաև այն ընկերներին, ովքեր տվյալ պահին օֆլայն են: Այսինքն` նրանք կարող են հետագայում մուտք գործել Սկայպ և տեսնել:
Վիդեո նամակ ուղարկելու համար մուտք գործեք Սկայպ և աջ քլիք արեք այն մարդու անվան վրա, ում ցանկանում եք ուղարկել ձայնագրությունը: Բացված ցանկից ընտրեք Send Video Message տարբերակը և սեղմեք ձայնագրման կոճակի վրա: 
Ձայնագրելուց հետո կարող եք տեսնել այն կամ նորից ձայնագրել: Թույլատրվում է առավելագույնը ձայնագրել 3 րոպեանոց վիդեո: Նշեմ, որ այս ֆունկցիան աշխատում է միայն վերջին տարբերակի վրա, այնպես որ ժամանակն է թարմացնել Skype-ը: Նոր տարբերակը կարող եք ներբեռնել այստեղից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել