Գերմանիայում հրապարակվել են Ադոլֆ Հիտլերի սիրուհի Եվա Բրաունի նամակները, որոնք գրվել էին երկուսի ինքնասպանությունից մի քանի օր առաջ,-այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Եվա Բրաունը Հիտլերի հետ ամուսնացել էր ինքնասպանությունից երկու օր առաջ, նրա նամակները հայտնաբերվել են փորձագետ, պատմաբան Աննա Մարիա Զիգմունդի «Նացիստի կանայք» գրքում: Դրանք այն նամակների կրկնօրինակներն են, որոնք այժմ գտնվում են ԱՄՆ-ից մասնավոր կոլեկցիոների մոտ:

Զիգմունդը պնդում է, որ նամակի տեքստն ավելի երկար է, «Բրաունը իր ձեռքով է ուղղել այդտեղի սխալները»,-ասել է գրողը The Daily Mail-ին:

Զիգմունդի խոսքերով` ապրիլի 19-22-ը ընկած ժամանակահատվածում գրված նամակներում, երբ Կարմիր բանակը մտնում է Բեռլին, ավելի են արտահայտված նացիստի սիրուհու տրամադրությունը և Հիտլերի անհանգստությունները: Սկզբում նա գրել է այն մասին, որ իր կողքին ընկնում են ռումբեր, սակայն հույս է հայտնում, որ «ամեն ինչ լավ կլինի»:

-Մենք այստեղ պայքարում են վերջնական, սակայն ես վախենում եմ, որ վերջը ավելի ու ավելի է մոտենում, - գրել է Բրաունը ընկերուհուն և ավելացրել է, որ ինքը երջանիկ է, քանի որ իր կողքին է Հիտլերը: Այնուհետև նա աստիճանաբար կորցնում է հույսը. «Ես չեմ կարող ընկերներիս հետ կիսվել և ասել, թե ինչքան եմ տառապում ֆյուրորի պատճառով: Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էր այս ամենը պատահել, ես արդեն չեմ հավատում Աստծուն»:

Բրաունի նամակներից վերջինը կրում է հետևյալ բովանդակությունը.
-Փոխանցիր բարևներ իմ բոլոր ընկերներին, ես մեռնում եմ այնպես, ինչպես ապրել եմ: Ինձ համար այդ ամենը դժվար չէ, դու գիտես,- մեջբերում է The Telegraph-ը:
Բրաունը Հիտլերի հետ ծանոթացել է 1929 թվականին, երբ նա ընդամենը 17 տարեկան էր և աշխատում էր որպես մոդել: Իրենց հանդիպման օրվանից նա չի թողել Հիտլերին, սակայն պաշտոնական ամուսնությունը տեղի է ունեցել ինքնասպանությունից երկու օր առաջ, որին նրանք դիմեցին 1945 թվականի ապրիլի 30-ին:

Նախկինում հրապարակվել են Բրաունի անսովոր լուսանկարները, որտեղ նա ներկայացվում էր տարբեր կոստյումներով: Երկու անգամ նա փորձել է ինքնասպան լինել` պատճառաբանելով, որ չի արժանանում բավարար ուշադրության, իսկ 1944 թվականի հուլիսի 22-ին, երբ Հիտլերի դեմ կատարվեց մահափորձ, Բրաունը հայտարարեց, որ մնալու է նրա հետ մինչև մահ:

Կարդա ավելին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել