Ինչ զարմանահրաշ բան է մարդու օրգանիզմը։ Կարող է օրերով, շաբաթներով, ամիսներով, նույնիսկ տարիներով անհասկանալի ու անպատկերացնելի ձևով դիմանալ ամենադաժան ծանրաբեռնվածությանը, ճնշումներին ու սթրեսներին, բայց հենց որ ծանրաբեռնվածությունը պակասում է, ուժեղ լինելու կարիք այլևս չկա, միանգամից տեղի է տալիս... Թե որտեղից է էդքան ուժ ու էներգիա գտնում ու դիմանում, ու թե ոնց է հասկանում, որ ուժեղ լինելու ժամանակն արդեն անցել է, չգիտեմ։

Էս անցած շաբաթը սովորականից ավելի ծանրաբեռնված էի ու գերհոգնել էի. շաբաթվա ընթացքում ուժս ու էներգիաս լրիվ տեղն էին, չնայած օրվա ընթացքում ահագին հոգնում էի, գիշերներն էլ դաս անում ու ընդամենը մի քանի ժամ քնում։ Իսկ շաբաթվա վերջին օրերին, երբ դաս այլևս չունեմ, միանգամից էնպես եմ թուլացել, ու էդ ի՜նչ քնկոտություն է իջել վրաս, նկարագրելու չի։ Արդեն երրորդ օրն է՝ նորմալ քնելով էլ չեմ կարողանում վերականգնվել։ Բայց ախր ես էս օրերին էլ պիտի դաս անեի երկուշաբթի օրվա համար, ուղղակի ավելի հանգիստ պայմաններում։ Օրգանիզմիս երբեմնի անխափան մեխանիզմը կարծես շարքից դուրս է եկել. էս անգամ չի ջոկել, որ դեռ լիարժեք թուլանալու ժամանակը չի եկել. ես դեռ համարյա երկու շաբաթ ուժեղ լինելու կարիք ունեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել