
Business Insider-ը ներկայացնում է աշխարհի 10 ամենաէժան քաղաքները՝ Նիկարագուայի Մանագուա քաղաքի մասին պատումից, որտեղ բնակարանի ամսական վարձակալությունը արժե 25 դոլար, իսկ ավտոբուսի ուղեվարձը 10 ԱՄՆ ցենտ:
2013-ի ապրիլի դրությամբ ամենաէժաններն են Բութանի Թիպու քաղաքը: Այստեղ կարելի է էժան կյանք վայելելուց բացի բուդդիզմ ուսումնասիրել ու զմայլվել Հիմալայներով:
Հաջորդիվ Թունիսի մայրաքաղաք Թունիսն է: Աղբյուրը նախազգուշացնում է Արաբական գարունից հետո Թունիսում դարանակալող վտանգների մասին:
Նիկարագուայի Մանագուա քաղաքը երրորդն է: Հնգյակը եզրափակում են ԵՄ-ի 11-րդ ամենամեծ քաղաքը՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստը, և Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան:
6-րդը Ալժիրի մայրաքաղաք Ալժիրն է, որն առանձնանում է նաև իր կոռումպացվածությամբ: Հաջորդում են Կալկաթան Հնդկաստանում, որտեղ մանգոյի 500 տեսակ կա ու խոսում են 400 լեզվով: Ապա՝ Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն՝ բարձր գործազրկությամբ ու չքավորությամբ:
Ցանկն ամբողջացնում են Պակիստանի Իսլամաբադ քաղաքը (որը նաև վտանգավոր է) և Հնդկաստանի Հայդարաբադը: Վերջինում, ըստ աղբյուրի, ձեր առջև կհառնի այն, ինչ Հենրի Ռոլինսն անվանել է «անհանդուրժելիորեն ու անտանելիորեն չքավոր»:
Նյութը՝ այստեղից