Ասում են` մարդիկ ամենից շատ վախենում են անդորրից և ձանձրույթից, իսկ ձանձրացնում են հատկապես միապաղաղությունը և միօրինակությունը: Դրանից խուսափելու համար աստղերն օրինակ սիրում են փոփոխվել և ներկայանալ նոր կերպարներով:

ArmStar.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի փոփոխվել սիրող աստղերին:

Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի համարձակ աստղերից է: Նա նաև այն երգչուհիներից է, ով հաճախ է ներկայանում նոր կերպարով՝ այդպես երբեմն զարմացնելով իր երկրպագուներին ու հանդիսատեսին: Սոֆին բազմաթիվ անգամ է փոփոխել մազերի սանրվածքն ու գույնը: Երգչուհին իր յուրաքանչյուր տեսահոլովակում նորովի է հանդես գալիս, իսկ այս ամառ Սոֆին արդեն շիկահեր է:

Կտրուկ փոխվել է Սիլվա Հակոբյանը: Նախկինում նրան գրեթե միշտ կարելի էր տեսնել կարմիր, կանաչ գույների մեջ՝ իր երգերին համապատասխան: Սակայն թե՛ այդ երգերը և թե՛ նրա «կանաչ-կարմիր» ոճն արդեն անցյալում են: Եթե ուշադիր հետևեք Սիլվայի տեսահոլովակներին, ապա ակնհայտ երևում է, որ երգչուհու հետ աշխատում են ոճաբաններ:

Անահիտ Սիմոնյանը դասվում է սևահերների շարքին, սակայն երգչուհին կարճ ժամանակում և՛ շիկահեր ներկայացավ, և՛ թխահեր: Տպավորություն էր, որ երգչուհին չի գտնում իրեն հարմար մազերի գույնը: Այսօր նա կրկին թուխ մազեր ունի: Եթե ուշադրություն դարձնեք նրա տեսահոլովակներին մինչ ամուսնություն և ամուսնությունից հետո, ապա վստահ եմ՝ երգչուհու ոճում կնկատենք էական փոփոխություններ:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել