Ինչպե՞ս իմանալ պաշտոնյան ազնի՞վ է, թե՞ գող: Պաշտոն ստանալուց առաջ պետք է ստուգել այդ մարդը բիզնես ունի՞, թե՞ ոչ, և պաշտոնավարման ընթացքում հետևել նրա առօրյային. եթե բիզնես չունի, բայց պաշտոն ստանալուց մի քանի ամիս անց նա հագնում է «Ստեֆանո Ռիչի» ֆիրմային կոստյում, կամ նրա հարազատները «06» մակնիշի ավտոմեքենան փոխում են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, կամ նրա զոքանչը բնակարան է գնում Հյուսիսային պողոտայում, ապա դա նշանակում է, որ այդ պաշտոնյան, մեղմ ասած, ազնիվ չէ, եթե իհարկե ոսկե ձկնիկ չի որսացել: Բայց շատ կարևոր է նաև քաղաքացու վերաբերմունքը. եթե Ձեր հարևանին պաշտոն են տալիս, և նա արագ հարստանում է, ոչ թե սկսեք նրա հետ բարեկամություն անել կամ նրան դարձրեք Ձեր երեխաների քավորը, այլ դատապարտեք Ձեր անտարբերությամբ, որպեսզի նա հասկանա, որ Ձեր և այլ քաղաքացիների հաշվին չի կարելի սեփական բարօրություն կառուցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել