
Google-ը պատրաստվում է բազմաթիվ բարձրուղեծրով թռչող օդապարիկներ արձակել դեպի ստրատոսֆերա, որոնք ունեն միայն մեկ գործառույթ՝ ապահովել Wi-Fi կապ աշխարհի ցանկացած անկյունում՝ լինի դա ինչ-որ գյուղական քաղաք, աֆրիկյան գյուղ, Հիմալայան բարձրաշղթայի գագաթներից մեկը, թե Խաղաղ օվկիանոսի կենտրոնական շրջանը:
Համաձայնվեք, 20 կիլոմետր բարձրության վրա թռչող հազարավոր օդապարիկների գաղափարը արդեն իսկ խենթություն է, ինչը Google-ը չի էլ թաքցնում, բայց ընկերությունը միշտ էլ աչքի է ընկել հեղափոխական ու անհնար թվացող պրոյեկտներին ձեռնամուխ լինելով, իսկ այս նախագիծը կոչել է Project Loon.
Ի՞նչ է իրենից ներկայացնում Project Loon նախագիծը: Շատ պարզ. ստրատոսֆերայում գտնվող հարյուր հազարավոր օդապարիկների միջոցով ապահովել ինտերնետ աշխարհի ամեն մի բնակչին: Նախագիծը մշակել է Google X Lab-ը, որը հանդիսանում է Գուգլ ակնոցների և առանց վարորդի մեքենաների պրոյեկտների նախագծողը:
Արդեն կա նախնական պայմանավորվածություն Նոր Զելանդիայի կառավարության հետ, որպեսզի նախագծի առաջին փորձարկումն արվի զելանդական Քրիսչնչրչ քաղաքի մոտ, որտեղ 50 փորձարկողներ, օդապարիկից մինչև 12 մղոն հեռավորության վրա գտնվելով, կփորձեն մտնել համացանց:
Մնում է ավելացնել, որ օդապարիկային wi-fi-ը կտա 3G կապին համարժեք որակով կապ ունենալու հնարավորություն: