Ո՞նց կարելի ա այս տարվա ապրիլի 9-ի դեպքերը համեմատել 2008թ.-ի Մարտի 1-ի դեպքերի հետ ու մեկնաբանել, թե` լավ էր, որ Րաֆֆին Լևոնի նման ժողովրդին չտարավ առճակատման, արյուն չթափվեց: Ապրիլի 9-ը Մարտի 1-ի հետ համեմատողները բացի նրանից, որ ոչ Մարտի 1-ին են փողոցում եղել, ոչ էլ ապրիլի 9-ին, այլև լիովին ապատեղեկացված են, կամ լիարժեք ինֆորմացիայի չեն տիրապետում: Մյուս տարբերակը էն ա, որ լավ էլ տեղեկացված են, ուղղակի իրանց ձեռնտու կերպ են մեկնաբանում:
Էդքան սիրում եք փաստեր, վերլուծություններ` փաստերի հիման վրա... Գոնե մի երկու հատ փաստ նշեք, մենք էլ հասկանանք, թե էդ ո՞ր փաստերի հիման վրա եք ապրիլի 9-ը համեմատում Մարտի 1-ի հետ: 

Ի՞նչ տեղի ունեցավ այս տարվա ապրիլի 9-ին.
1. Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱՅՏԱՐԱՐԵՑ հետևյալը` մենք գնում ենք Բաղրամյան 26: Եթե սա առճակատման կոչ չէր, բա էլ ի՞նչ էր: Միամիտ պետք է լինել, որ կարծել, թե ոստիկանությունը չէր խոչընդոտելու, ավելին` մի բան էլ ժողովրդին ուղեկցելու էր դեպի Բաղրամյան 26:
2. Առճակատում, որպես այդպիսին, ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ, այն էլ Րաֆֆի Հովհաննիսյանի ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ: Սակայն, երբ պարզ դարձավ, որ ոստիկանական ճակատը ճեղքել հնարավոր չէ, Րաֆֆին որոշեց, որ Ծիծեռնակաբերդ պիտի գնա:

Ի՞նչ տեղի ունեցավ 2008թ.-ի Մարտի 1-ին.
1. Ժողովուրդը հանգիստ, ԽԱՂԱՂ նստացույց է արել Ազատության հրապարակում, երբ առավոտյան ոստիկանական ուժերը ԱՌԱՆՑ նախազգուշացման հարձակվել են նրանց վրա:
2. Ժողովուրդը ԻՆՔՆԱԲՈՒԽ հավաքվել ա Մյասնիկյանի արձանի մոտ: Այդտեղից նույնպես ոստիկանական ուժերը փորձել են ցրել ժողովրդին, սակայն մարդկանց քանակի ավելացման հետևանքով ստպված հեռացել են այդ տարածքից: 
3. Երեկոյան մոտ ժամը 20:00-ից ոստիկանական ուժերը սադրելով սկսել են օդ կրակել` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել: Դրանից հետո ոստիկանական ուժերը ջրցան մեքենաներով սկսել են շարժվել դեպի հանրահավաքի կողմը, որից հետո ժողովուրդը դիմել ա բացառապես ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ քայլերի:
4. Տեսնելով, որ ժողովրդին նման քայերով ճնշել հնարավոր չէ, իշխանությունները հրաման են տվել ԿՐԱԿԵԼ: Տեղի ա ունեցել ՍՊԱՆԴ, որի հետևանքով սպանվել ա առնվազն 10 մարդ, եղել են մի քանի հարյուր վիրավորներ:
5. Ժողովրդի մոտ հրազեն բացարձակապես ՉԻ եղել: Նման փաստ գոյություն ՉՈՒՆԻ:
6. Այս ամբողջ ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը եղել ա տնային ԿԱԼԱՆՔԻ տակ: Երբ Տեր-Պետրոսյանին տեղեկացրել են, որ կան զոհեր, նա, պատասխանատվությունը վերցնելով իր վրա, «միջնորդների» միջոցով ժողովրդին ցրվելու կոչ ա արել:
7. Սպանդը տեղի ա ունեցել բուն հանրահավաքի վայրից 300-500 մետր հեռավորության վրա, այնպես որ ինֆորմացիան ոչ միայն ուշ էր տեղ հասնում, այլև մի քանի անգամ ճշգրտվելու կարիք ուներ: Իսկ հանրահավաքից այդքան հեռու մասերում ժողովրդին կառավարելու, նրա քայլերը վերահսկելու հնարավորության մասին խոսելն ընդհանրապես ավելորդ ա:

Դե հիմա ինձ ասեք, թե Ո՞ՆՑ կարելի ա այս երկու օրվա ընթացքում տեղի ունեցած դեպքերը համեմատել իրար հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել