Բրիտանական «The Sun» պարբերականը հրապարակել է հարցման տվյալները, որի համաձայն պարզվել է, թե որ երկրների բանակում են ծառայում ամենասեքսուալ աղջիկները: Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, պարզվել է, որ չնայած մշտական սեքս-սկանդալներին` Իսրայելի բանակը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Երկրորդ հորիզոնականում սկանդալային կատակերգու Սաշա Բերոն Կոենի «Բռնապետը» ֆիլմի հորինված «Վադիյայի հանրապետության» զինված ուժերի գեղեցկուհիներն են: Ռուսաստանցի գեղեցկուհիները 3-րդ հորիզոնականում են: Աշխարհի ամենասեքսուալ բանակ է ճանաչվել Ռումինիայի բանակը. համաձայն «The Sun»-ի հարցման՝ առավելագույն ձայներ ստացել են ռումինական բանակում ծառայող աղջիկները: 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել են լեհաստանցի և հույն կին-զինծառայողները: Նրանց հաջորդում են Բրիտանիայի, Ֆինլանդիայի, Սերբիայի, Շվեդիայի, ԱՄՆ-ի, Պակիստանի, Ավստրալիայի և Չինաստանի կին-զինծառայողները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել