Տեղեկություն կա, որ Երևանի ավագանու «Ժառանգություն» խմբակցությանը հատկացրել են հին և «փչացած» «Գազ 31» մակնիշի ավտոմեքենա, մինչդեռ մյուս խմբակցությունները ման են գալիս թանկարժեք և նոր մեքենաներով: Սա իշխանական թևի հերթական «օպեռկոտ» հարվածն է «Ժառանգությանը», որն ունի ստորացման միտում: Իրականում չի կարելի մտածել այնպես, որ ավտոմեքենա չկար համապատասխան, դրա համար են «խլամը» տրամադրել «Ժառանգությանը»: Իշխանությունները այս քայլով ցանկացել են «Ժառանգություն» խմբակցությանը հասկացնել, որ մեծ քաղաքական հեռանկարների հույս չունենաք, անցավ ձեր «աստեղային ժամը»: Եթե նախագահականի ժամանակ հավաքած ձայների հիման վրա (իհարկե, այդ ձայները ամբողջը Րաֆիինը չէին) Րաֆֆի Հովհաննիսյանը «Գազ 31» չէ, «Բենթլի» էլ կարող էր պահանջել, բայց ավագանու ընտրությունների իրենց հավաքած 8%-ը ստիպեց իշխանություններին մտածել, որ «Ժառանգությունը» բնավ լուրջ մրցակից չի կարող լինել: Չնայած կա վարկած, որ իշխանությունը ցանկանում էր «Ժառանգությանը» օգտագործել սպասվելիք ԲՀԿ-ՀԱԿ համատեղ տանդեմի դեմ, սակայն դա էլ տեղի չունեցավ, ու «Ժառանգությունը» ավտոմատ կերպով դառավ քաղաքական «դիակ»: «Ժառանգությանը» այս կարգավիճակը սազական է, քանի որ ժամանակին չօգտագործեց հարմար առիթը` իշխանություններին ծնկի բերելու համար: «Ժառանգությունը» հիմա չունի ժողովրդի աջակցությունը, քանի որ հուսախաբ արեց ժողովրդին, չունի նաև իշխանության աջակցությունը, որովհետև ժամանակին այնքան շատ բան էր պահանջում (իշխանական թևի ճարպիկ քաղաքականության շնորհիվ ի վերջո «Ժառանգությունը» մնաց կոտրված տաշտակի առաջ) որ իշխանությունները հարմար առիթի դեպքում, այն է՝ ավագանու ընտրություններում 8%-ը, «Ժառանգությանը» նետելու էր «ռեզերվ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել