Ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի աշխատանքից ազատվելու լուրին։ Ռեժիսորը գրել է․

«Որոշումներ ընդունելը սեփական հակակրանքի, հավակնոտության, սոցցանցերում ենթակաների հետ հանրային շփման գործելակերպի հիման վրա, հիշաչարությամբ ու կազմաքանդելու հետեւողականությամբ առնվազն ցավալի է: Ընդամենը մի քանի օր առաջ քաղաքապետն ընդունում է օպերայի տնօրենին, իր զորակցությունն է հայտնում, մարտի 27-ին նույն մարդը մրցանակ է ստանում, իսկ երկու օր հետո ազատում են աշխատանքից: Շարունակականության ընդհատումը, սեփական կտուրի բարձրության կույր դիտակետի պատկերը, չհիմնավորված որոշումները, նույն թիմում սեպարատ ու անտեղյակ գոծելը... Եվ դեռ խոսվում է ներգաղթի, տուն վերադաձի, ներդրումների ու հայի սփռված ներուժի մասին:

Կոնստանտին Օրբելյանը եկել է հայրենիք, աշխատում է, ստեղծում, իր ներդրումն իր արվեստն է, փորձն է, կապերն են: Տիկին նախարարն էլ է, կարծեմ, ինչ-որ տեղից հայրենադարձվել: Բայց տպավորություն կա, որ սրտով չի այստեղ ապրելը կամ չի սիրում իր հայրենակիցներին: Սեփական դավադրությունների տեսության մեջ խճճված սնոբիզմի նոր դրսևորման ականատեսն ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել