Ուղիղ մեկ տարի առաջ օլիգարխ ու ռեժիմի հենասյուն Նեմեցին պատկանող «Հանցաքարում» Նեմեցի հաստավիզ հանցագործների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց եւ հիվանդանոցում մահացավ ռազմական բժիշկ, 2 երեխաների հայր Վահե Ավետյանը...

Վահեի մահը ցնցեց բոլորին. Հայաստանում եւ Հայաստանից դուրս կամակերպվեցին բողոքի ակցիաներ՝ նպատակ ունենալով պատժել հանցագործներին, հանցագործության մթնոլորտ ստեղծողներին, ինչպես նաեւ՝ բողոքի զանգվածային ակցիաների միջոցով հասնել հանրապետությունում արմատավորված ամենաթողության ու անպատժելիության մթնոլորտի վերացմանը...

Հուզական ալիքը որոշակի ձեռքբերումներ ունեցավ. կոտրվեցին ստերիոտիպեր, քաղաքացիական գիտակցության նոր մակարդակ ձեւավորվեց, բայց հանցավոր ռեժիմը կարողացավ հասնել նրան, որ ալիքը հանդարտվեց... Իսկ քաղաքացիական շարժման նպատակները մնացին օդի մեջ կախված...

Վահեն չկա, Վահեից հետո եղան շատ դեպքեր, որոնցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը ռեժիմի ամենաթողության ու անպատժելիության ձեռագրի մեջ է, բայց ՀՀ ցանկացած քաղաքացի ունի մեղավորության իր բաժինը, եւ իմ համար անտարբերության ճահիճից ազատվելը ավելի առաջնային է, քան ինչ-որ հանցագործության բացահայտումն ու մեղավորներին պատժելը...

Մեկ տարի անց կրկին ցավ եմ ապրում, բայց ավելի շատ մեղավորության զգացողություն է, որ հանգիստ չի տալիս...

Վահե ջան, տվածս խոսքը դեռ չեմ կատարել, բայց այն ուժի մեջ է, ու դա ոչ այդքան Նեմեցին ու իր լակոտներին պատժելն է, որքան մեր երեխաներին աննեմեց ու իրավական Հայաստան ժառանգելն է...

Շիրիմիդ հանգստություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել