Ով ուզում ա լինի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը, քանի դեռ աճող ֆուտբոլիստին 18 տարեկանում տանում ենք բանակ, հայկական ֆուտբոլը երբեք չի զարգանա: 18-ը ֆուտբոլիստի լավագույն տարիքն ա, 18-ում ա ինքը դառնում ֆուտբոլիստ, մենք վերցնում, տանում ենք բանակ ու 6-7 տարվա պարապածը գցում ջուրը: էլի հարց չկա, կարանք ասենք՝ մենք ազգ-բանակ ենք, մեզ ֆուտբոլ պետք չի, բոլորին անխտիր պետք ա տանենք ծառայության, բայց էդ դեպքում թող ոչ մեկդ չմեղադրի ազգային հավաքականին հերթական պարտության համար, ձեր տափակ հումորներն էլ մի քիչ զսպեք, որովհետև կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:

Եթե ուզում ենք զարգացած ֆուտբոլ ունենալ, պետք ա պետական հստակ քաղաքականություն լինի, և 18 տարեկանում որոշակի արդյունքների հասած ֆուտբոլիստներին տարկետում տրվի: Նույնը վերաբերում է սպորտի այլ ճյուղերին, արվեստին և գիտությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել