Մեղրիի զորամասում տեղի ունեցածն անթույլատրելի է բոլոր առումներով։ Քանի օր է՝ փորձում էի մանրամասն հասկանալ կատարվածի մասով, հնարավորինս շատ ինֆորմացիա ստանալ երկու կողմից էլ։ 

Հիմա նախ ասեմ, որ բանակի խնդիրների հետ կապված իմ սկզբունքը հետևյալն է, որ չխոսելը լավ չէ, խոսելուց էլ օգտակար լինելու սկզբունքով պետք է առաջնորդվել։ Ես ծառայել եմ 90-ականներին, այն շրջանն էր, երբ զինվոր-սպա փոխհարաբերություններն անմխիթար էին։ Եղել են նաև գաղութից զորամաս եկած ազդեցիկ տղաներ, որոնք զորքի վրա ազդեցություն են ունեցել, զինվորի համար էլ ավելի շուքը վրան ընկնելն արդեն կոտրվել էր նշանակում։ 
Այս օրերին, տեղեկանալով Մեղրիի զորամասի հետ կապվածից, նույն բանն է նկատվում՝ հրամանատարին անպատրաստ ներկայանալը, համազգեստի խնդիրը, զորքին տիրելու խնդիրը։ 

Նախ՝ ասեմ, որ վստահ եմ՝ ՊՆ-ն վերջնականապես կլուծի այս հարցը, քանի որ ունի բավարար կամք և կարողություն։

Հիմա՝ նախ սխալը հրամկազմից է գալիս․ երբ մեծ արտոնություն են տվել նման զինվորներին, իրենց ձեռնտու են կարծել ու կորցրել վերահսկողությունը։ Քաղաքապետն ի՞նչ գործ ունի՝ զորամասում հարց լուծի, ո՞ւր է հասել։ Սպա-զինվոր կապը խզվել է։ 

Ուրիշ զորամաս կամ կոնկրետ առաջնագիծ ուղարկելու մասով․ նախ՝ առաջնագծում ծառայելը մեծ պատիվ պետք է լինի զինվորի համար և ոչ թե մեծ պատիժ։ Ունեինք մի զինվոր մեզ հետ ծառայող, որին դաստիարակելու մասով ամեն ինչ արվել էր, վերջն էլ որոշեցին ուղարկել առաջնագիծ, ու վատ ավարտ ունեցավ․ տվյալ դեպքում նռնակ գցեց բլինդաժում, ու զոհվեցին երկու պատվավոր զինվորներ։ 96 թ․։ Իսկ ընտանիքին մեղադրելը սխալ է։ Ավելին՝ պետք է հրավիրել ծնողին և հասկանալ հետո ինչ անել։ Երբ մեկուսացվում էին, թող ծնողին էլ տեղեկացնեն։
Ես լսել եմ Մեղրիի զորամասի մասին, երբ Ղևոնդն է եղել, ու բոլորն են ազդվել։ Նրանից հետո շատ բան է փոխվել, ուստի առաջին խնդիրը սպա-զինվոր, պարտականությունը եթե վերականգնվի, կարծում եմ՝ շատ արագ նման երեկույթները կկանխվեն։ 

ՀԳ․ Չկա աշխարհում բանակ, որ նման խնդիրներ ժամանակ առ ժամանակ ի հայտ չգան։ Այս դեպքում միակ մխիթարություն այն է, որ ոչ մեկը չի տուժել ֆիզիկապես։ Մնացածը կարելի է շտկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել