Թատերագետ Լևոն Մութաֆյանի և սցենարիստ Դիանա Գրիգորյանի վեճն այնքան է թեժացել, որ հիմա էլ Դիանա Գրիգորյանն է որոշել է իր ֆեյսբուքյան էջում գրառում անել, ինչը ներկայացնում ենք ստորև:

Փորձելով չիջնել «մեծն թատերագետի» մակարդակին` միայն ասեմ, որ առողջ ու պրոֆեսիոնալ քննադատությունը չէ, որ ինձ ստիպեց զանգահարել Լևոն Մութաֆյանին, քանի որ առողջ քննադատությունը միշտ էլ ընդունելի է և ուսանելի: Ես ցանկացա իմանալ՝ ինչ իրավունքով է նա անձնական վիրավորանքներ հնչեցրել իմ հասցեին` իրապես չիմանալով ու չճանաչելով իմ անձը, սակայն վերջինիս պատասխանը ոչ պրոֆեսիոնալ էր և շշմեցնող, մեջբերում եմ.
«Իսկ Դուք ի՞նչ իրավունքով եք սերիալում նկարահանում Ձեր դեգեներատ երեխաներին և խաղում իմ աղջկա արժանապատվության հետ»: 
Ինձ համարելով անգրագետ, անճաշակ և ազգին զոմբիացնող անձնավորություն` ինչո՞ւ է Լևոն Մութաֆյանն այդքան սրտին մոտ ընդունել, որ իր աղջիկը ներգրավված չէ «Հարազատ թշնամի» սերիալում: Իսկ անկեղծ լինելով` պետք է ասեմ, որ նույնիսկ չեմ ճանաչել ու չեմ էլ տեսել վերջինիս աղջկան, ինչը հետո փաստեց նաև Լևոն Մութաֆյանը` ասելով, որ իմ անունից են վերջինիս դստեր հետ խոսել, մինչդեռ դերասանների հետ ես ինքս եմ շփվում: Այն, որ ես կեղծ քաստինգներ եմ անցկացնում, լոկ զրպարտություն է, կրկին Լևոն Մութաֆյանի մտքի թռիչքը:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել