Այսօր Բրազիլիայում մեկնարկեց Կոնֆեդերացիաների գավաթը:
Ինչպես հավանաբար գիտեք, մասնակից թիմերը բաժանվել են երկու ենթախմբի: «Ա» խմբում կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն Բրազիլիան, Ճապոնիան, Մեքսիկան և Իտալիան, իսկ «Բ» խմբում` Իսպանիան, Ուրուգվայը, Թաիթին և Նիգերիան:
2014 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ գլխավոր ստուգատեսի բացման հանդիպման ժամանակ մրցեցին Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքական թիմերը: Նշեմ, որ այս թիմերի նախորդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2-2: Այսօր բրազիլացիները անշուշտ շատ ավելի լավ խաղ ցուցադրեցին, քան ճապոնացիները: Ամբողջությամբ տիրելով նախաձեռնությանը և իրացնելով գոլային պահերից երեքը` կարողացան վստահ հաղթանակ տանել` համապատասխանաբար 3-0 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել