«Գլոբալիզացիա»-ն լսելով` սաղ «ազգային ինքնության վերացում», «ազգային արժեքների կորուստ» ու նման բաներ են մտաբերում, մինչդեռ գլոբալիզացիան ճիշտ հակառակն է` այն միջազգային հարաբերություններում մինչ այժմ մեզ հայտնի միակ գործընթացն է, որ ազգային ինքնության գիտակցման ու պահպանման լավագույն պայմաններն է ստեղծում: Որովհետև գլոբալիզացիան այն է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ ու ազգեր են խաղում նույն խաղի կանոններով` դեմոկրատիայով ու շուկայական տնտեսությամբ, իսկ ժամանակակից դեմոկրատիայի անկյունաքարերից մեկը փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն է: Պատահական չէ, որ դեմոկրատիայի կանոններով խաղացող երկրներում հայերս 100 տարի է, ինչ պահպանվում ենք ու դեռ էլի կպահպանվենք, մինչդեռ, օրինակ, Ռուսաստանում երկրորդ սերունդն արդեն հայերեն չգիտի: Պատահական չէ նաև, որ ժամանակակից դեմոկրատիայի հաստատումից ի վեր պետությունները շատացել են (ու դեռ շատանալու են), ՏԻՄ-երը ավելի ու ավելի շատ իշխանություն են ձեռք բերում և այլն: Մարդու ու խմբի ինքնության գիտակցման ու ինքնությանը հավատարիմ մնալու այսպիսի բարձր մակարդակ աշխարհում դեռ չի եղել: 

Գլոբալիզացիային «ազգային» հիմքի վրա ընդդիմացողները, փոքրամասնությունների դեմ «սուրբ ու հայրենասիրական պայքար» մղողները իրականում միօրինակության, մեկ կայսրության, բռնապետության ու մեկ ազգի հաստատման ուղղությամբ աշխատողներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել