
Սարսափելի վերջաբանը գերադասելի է անվերջ սարսափներից: «Ես տարբերի բանկերի սեփականությունն եմ հանդիսանում, քանզի տունը իմը չէ, բջջայինները իմը չեն, հեռուստացույցս իմը չէ, աշխատանքիս միակ միջոցը` ավտոմեքենաս իմը չէ, ես ոչինչ չունեմ հասկանում ե՞ս և դա այն դեպքում երբ ես առավոտվանից իրիկուն աշխատում եմ» ահա այսպես արտահայտվեց ինձ մոտ Երևանի տաքսիստներից մեկը: Նրա այս ասածը իրոք մտորելու տեղիք է տալիս: Եվ սա համարվում է ապրե՞լ. ապառիկ բուժում, ապառիկ ուսում, ապառիկ գոյատևում….: Առավոտից իրիկուն աշխատում ենք, հարկեր ենք վճարում պետությանը, ժամանակին բոլոր կոմունալ մուծումներն անում ենք ու մեկ էլ հանկարծ օրը ցերեկով մտնում են հարկադիրի ծառայողները և հայտնում, որ բանկերից մեկը, ժամանակին մուծում չկատարելու համար մեզ դատի է տվել: Հանկարծ սկսում ենք գիտակցել, որ մեր գույքը դա մեր գույքը չէ`մերը չէ այն հեռախոսը, որով խոսում ենք, մերը չի այն հեռուստացույցը որի դիմաց ժամերով նստում ենք, էլ չեմ ասում այլ ապրանքների մասին: Ինչու մենք պետք է առավոտվանից իրիկուն աշխատելով հանդերձ պետք է հայտնվենք այսպիսի «ճղճիմ» վիճակում: Վիճակ երբ քո աշխատավարձը չի հերիքում նույնիսկ 5 օր առանց մտավախության գնումներ կատարելու համար, երբ դու քո աշխատավարձով քեզ չես կարող թույլ տալ նույնիսկ սովորական բջջային հեռախոս գնել: Փաստորեն ստացվում է, որ մենք աշխատելով հանդերձ չքավոր ենք…:
Դա դեռ քաղաքում է այսպես, բա գյուղերում. Հայաստանի հազարավոր գյուղացիներ իրենց կանանց եւ երեխաների, ընտանի կենդանիների, անշարժ ու շարժական գույքի հետ հայտնվել են բանկային համակարգի գերության մեջ: