Խոսում են հայրենասիրությունից, բողոքում դաստիարակությունից, գրպանները լցնում փողով, աջ ու ձախ փնովում պետությանը, ԵՐԿՐԻՆ, իշխանությանը՝ առանց նույնիսկ տարանջատելու դրանք.... Ու ի՞նչ եք սովորեցնում ապագա քաղաքացիներին՝ թողնել և փախչել: Դե մի լռեք, բողոքեք մեզանից, դե ասեք, որ սերունդ չենք, ու չմոռանաք հանկարծ, ինքնաթիռից չուշանաք: Իմ անկրկնելի մեծահասակ, բողոքավոր, «օրինակելի» քաղաքացիներ ջան, երբ ասում եք՝ այս ինչ սերունդ է մեծանում, հիշեք միշտ՝ մեծացնողն եք դուք, իսկ ապակին չի կոտրվի, եթե չկոտրեն՝ եթե ճիշտ ճանապարհից շեղող չլինի, չենք շեղվի: Ես միայնակ չեմ: Ունեմ իմ նման շատ քաղաքացիններ, ովքեր սիրում են իրենց երկիրը ու նույնիսկ բողոքելուց գիտեն ինչից բողոքել: Պաշտելի իմ սփյուռք, կորել ես, չկաս: Դու միայն փող «դիզի», երկու կոպեկ էլ «էն կոմ դիր», մեկ ա, մեռնելուց ուզում ես «պապերիս կողը թաղվեմ»: Ասել եմ ու էլի կասեմ՝ ՀԱՅԱՍՏԱՆՍ ապրելու երկիր է, այլ ոչ թե գերեզմանատուն... Սթափվի՛ր, ով հայ մարդ... Մի՛ ստիպիր ատել քեզ... 

ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԻՄ ՊԱՇՏԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ... ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ... 

ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔՈ ՊԱՅԾԱՌ ԳԱԼԻՔԻՆ…

Արմավիրի համար 1 ավագ դպրոցի սան Լենա Աշոտի Զաքարյան, 16 տարեկան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել