1in.am Armenian News & Analyses
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է իրեն չմեղադրել ստվերային կառավարություն չհռչակելու մեջ (տեսանյութ)

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Շնորհակալություն Րաֆֆի Հովհաննիսյանին, որ քաղաքական և քաղաքացիական քաջություն ունեցավ և խնդրեց իրեն չմեղադրել ստվերային կառավարություն չձևավորելու մեջ: Գիտենք, որ դա եղել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը՝ հրապարակում, ծաղրուծանակի ենթարկելով համաժողովրդական շարժումը, ձևավորել կառավարություն... Հենց այդ այսպես կոչված կառավարության «ձևավորման» ու հետագայում «Բարև Երևան» համամասնական ցուցակի ստեղծման փաստերն էլ շատերիս հեռացրել էին Րաֆֆի Հովհաննիսյանից: Իհարկե, իմ լավ բարեկամին այս հայտարարությունը չի արդարացնում, որովհետև խոհեմ քաղաքական գործիչն անմիջապես կհասկանար, որ Նիկոլն ական էր՝ ուղարկված իշխանությունների կողմից՝ խեղկատակության վերածելու շարժումն ու հիասթափեցնելու մարդկանց... Նիկոլն իր դերը հրաշալիորեն կատարեց, սակայն Րաֆֆին չկանխեց նրան, չկանխեց նրանց, ովքեր ստեղծեցին ավագանու համամասնական ցուցակը, որում ընդգրկված շատ անուններ իշխանության կողմից պատվիրակված անձինք էին... 
Հիմա գոնե Րաֆֆին հավատարիմ մնա խոհեմությանն ու նոր սխալներ թույլ չտա, լսի ոչ թե Նիկոլ Փաշինյանին, Արա Աբրահամյանին և մյուսներին, այլ ճշմարիտ ժողովրդավարության ձգտող մարդկանց:
Այնժամ ազգովի նրա կողքին կլինենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել